Մշակութային
Հերթական թանգարանային օրը՝ քրեակատարողական բոլոր հիմնարկներում․ ազատազրկված անձինք «այցելել են» Հ․ Շիրազի տուն-թանգարան
հունիսի 23, 2025
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են միաժամանակյա առցանց այցելությունները Հայաստանի թանգարաններ։ Այս անգամ ազատազրկված անձանց համար «իր դռներն էր բացել» տաղանդաշատ բանաստեղծ, քնարերգու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը՝ Գյումրու մշակութային կյանքի անբաժանելի մասը։
Թանգարանի գիտաշխատող Տաթևիկ Գաբրիելյանն ազատազրկված անձանց ներկայացրել է տան բոլոր սենյակները, որտեղ ցուցադրված են Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը, ստեղծագործական աշխատանքները և նկարները։ Ներկայացվել է նաև բանաստեղծի մանկության մասին պատմող սենյակը։
Ցուցադրության ընթացքում ազատազրկված անձինք կիսվել են հետաքրքիր պատմություններով Շիրազի մասին և իրենց հետաքրքրող հարցերն ուղղել թանգարանի աշխատակցին։