Կրթական
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ավարտական քննություններ են
հունիսի 09, 2021
ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկվեցին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները: Նշենք, որ Ծրագրին մասնակցում է թվով 8 մինչև 19 տարեկան ազատազրկված անձ, որից 3-ը մասնակցում Է պետական ավարտական քննություններին (երկուսը` 12-րդ դասարանի և մեկը` 9-րդ): Քննությունները կավարտվեն հուլիսի 5-ին:
Շրջանավարտներին մաղթում ենք հաջողություն: