Պաշտոնական

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող իրանցի ազատազրկված անձինք հնարավորություն կունենան քվեարկելու Իրանի նախագահական ընտրություններին

հունիսի 27, 2024

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանն ու ստորաբաժանումների ղեկավարներ։

Կողմերը քննարկել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում համապատասխան պայմանների ապահովման հարցերը, որպեսզի իրանցի ազատազրկված անձինք հնարավորություն ունենան քվեարկելու հունիսի 28-ին կայանալիք Իրանի նախագահական ընտրություններին։ 

Ծառայության պետը հավաստիացրել է, որ կանեն հնարավոր ամեն ինչ՝ պատշաճ կարգով կազմակերպելու քվեարկությանը վերաբերող աշխատանքները։

Ավարտին հյուպատոսը շնորհակալություն է հայտնել աջակցության և համագործակցության համար։