Մարզական

Հոգեբանական, կրթական և մարզական նախաձեռնություններ՝ քրեակատարողական հիմնարկներում

սեպտեմբերի 17, 2025

Ազատազրկված անձանց մոտ հաղորդակցման հմտություններ ձևավորելու և ամրապնդելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում շուրջ երեք ամիս անցկացվել է հոգեբանական խմբային աշխատանք։ Այն իրականացվել է սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան Վահան Ղույումչյանի ղեկավարությամբ։ Ամփոփիչ պարապմունքի ընթացքում դատապարտյալները հարցուպատասխանի և թեստային առաջադրանքների միջոցով ներկայացրել են ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները, իսկ մասնագետը վերլուծել է լրացված թեստերը։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված կանանց շրջանում կազմակերպվել է ինտելեկտուալ մրցույթ-խաղ։ Միջոցառումը հնարավորություն է տվել մասնակիցներին փորձարկել իրենց գիտելիքների, տրամաբանության և վերլուծական ունակությունների մակարդակը։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է վոլեյբոլի մրցաշար։ Մրցաշարի նպատակն է եղել բարձրացնել դատապարտյալների ֆիզիկական ակտիվությունը և զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները։