Հոգեբանական ֆիլմի դիտում և քննարկում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում
հունվարի 23, 2026
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գլխավոր հոգեբան Նաիրա Հարոյանի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց շրջանում անցկացվել է հոգեբանական միջոցառում։ Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Հայր և աղջիկ» հոգեբանական ֆիլմը, որի նպատակն էր նպաստել մասնակիցների՝ սեփական զգացմունքների, մտքերի, վախերի և ներքին հակասությունների բացահայտմանը։
Ֆիլմի դիտումը կարևոր դեր է ունեցել զգացմունքային ոլորտի զարգացման, ինքնաճանաչման խթանման, առողջ հաղորդակցման հմտությունների ձևավորման և էմպատիայի զարգացման գործում։
Միջոցառման ամփոփումն ուղեկցվել է ակտիվ քննարկմամբ և ֆիլմի համատեղ վերլուծությամբ, որի ընթացքում ազատազրկված անձինք կիսվել են իրենց ապրումներով, հույզերով, անդրադարձել են ֆիլմի թողած ազդեցությանը և այն արժեքներին, որոնք պատրաստվում են տանել իրենց հետ։