Հոգեբան Սեդրակ Սեդրակյանը «Արմավիր» ՔԿՀ-ում դասախոսություն է կարդացել ազատազրկված անձանց համար
հոկտեմբերի 07, 2022
Հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործնական հոգեբանության և սոցոլոգիայի «Ուրարտու» համալսարանի կողմից հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ անցկացվել է միջոցառում դատապարտյալների շրջանում։
Համալսարանի ռեկտոր, հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը ազատազրկված անձանց համար կարդացել է դասախոսություն «Հոգեբանության դերը մարդու կյանքում» թեմայով։ Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև «Ուրարտու» համալսարանի դիմորդ, դատապարտյալ Գրիշա Ահարոնյանի ընդունելության քննական գործընթացը։
Հանդիպման ժամանակ հարց-պատասխան ձևաչափով տեղի է ունեցել ակտիվ քննարկում հյուրի, հիմնարկի ՍՀԻԱ բաժնի աշխատակիցների և դատապարտյալների միջև։
Միջոցառմանը ներկա է եղել մեկ տասնյակից ավել ազատազրկված անձ։