Հոգևոր

Հոգևոր դաս՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար

հուլիսի 19, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի բակում հոգևոր հայր Տեր Առնակ քահանա Հարությունյանի ձեռամբ իրականացվել է աստվածաշնչյան թեմայով հոգևոր դաս ազատազրկված անձանց համար։ Տեր Առնակ քահանան ներկայացրել է Աստվածաշունչը, Նոր կտակարանը, ծանոթացրել Կտակարանի կանոնին, լեզվին, թարգմանությանը, մանրամասն մեկնաբանել է չորս Ավետարանների խորհուրդներն ու մեկնությունները։ Այնուհետ ներկաների հետ կատարել է Տերունական աղոթքը և օրհնել նրանց՝ հընթացս ծանոթացնելով նաև աղոթքների իմաստի ու նշանակության մասին։ 

Հատկանշական է, որ ներկա են եղել նաև օտարազգի դատապարտյալներ, որոնք, անկախ իրենց կրոնական պատկանելիությունից, միացել են հոգևոր միջոցառմանը և աղոթքներին։

Միջոցառման ավարտին Տեր Առնակ քահանայի և ներկաների միջև տեղի է ունեցել բուռն երկխոսություն կրոնի, քրիստոնեության և, առհասարակ, հոգևոր կյանքի մասին։