Մշակութային

Հովհաննես Թումանյանի թանգարանի նորարարական շունչը՝ «Աբովյան» ՔԿՀ-ում

հոկտեմբերի 02, 2025

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված կանանց ներկայացրել է թանգարանի նորարարական մեթոդներով աշխատանքը։

Մեծ գրողի թանգարանը շուտով ներկայանալու է արդի տեխնոլոգիաներով պատրաստված ցուցասրահներով, 3D պատկերներով, ինտերակտիվ աուդիո հնարավորություններով, որոնք առավել գրավիչ ու հետաքրքիր են դարձնելու թանգարանի գործունեությունը այցելուների համար։

Բացի այդ՝ Լուսինե Ղարախանյանը նշել է, որ Թումանյանի բոլոր ձեռագրերը թվայնացվում են, ինչի շնորհիվ դրանք դառնում են ավելի հասանելի հանրության լայն շրջանակներին։