Պաշտոնական

Հրդեհային անվտանգության վերաբերյալ դասընթացներ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում

ապրիլի 11, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով ուսուցման 2023 թվականի ծրագրի համաձայն՝ Ծառայության կենտրոնական մարմնում անցկացվել են տեսական և գործնական դասընթացներ՝ «Հրդեհների առաջացումը և տարածումը, հրդեհային անվտանգության կանոնները, հրդեհի ազդարարման և հրդեհաշիջման միջոցներ» թեմայով:

Մասնավորապես կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի զորահավաքային և քաղպաշտպանության բաժանմունքի պետ, արդարադատության գնդապետ Անդրանիկ Վարդերեսյանը ներկայացրել է հրդեհների առաջացման հիմնական պատճառները, հակահրդեհային համակարգը պատշաճ մակարդակի վրա պահելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ցուցադրել է հրդեհաշիջման առաջնային միջոցներն ու դրանցից օգտվելու կանոնները: