Կրթական

ՄԱԿ-ին նվիրված միջոցառում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

օգոստոսի 31, 2021

Օգոստոսի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ իրականացվել էր հերթական լուսավորչական միջոցառումը՝ նվիրված Միավորված Ազգերի Կազմակերպությանը։ Լուսաբանվել էր ՄԱԿ-ի գործունեությունը՝ որպես միջազգային կառույց, ներկայացվել էին նրա ստեղծման պատմությունն ու  կառուցվածքը, քննարկվել իրականացված ծրագրերի օգտակարությունը՝ կարևորելով կազմակերպության՝ հատկապես խաղաղապահ առաքելությունն ու մարդու իրավունքների պաշտապանությունը։