Մարզական
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում
մայիսի 10, 2019
Մայիսի 8-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց մայիսյան եռատոնին նվիրված զանգվածային մարզական միջոցառում հիմնարկում գործող մարզական ինքնագործ միավորման անդամների մասնակցությամբ: Դատապարտյալներն իրենց ուժերը չափեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, բազկամարտի, սեղանի թենիսի, շախմատի, շաշկու մարզաձևերում: Մրցումներում հաղթողները, ինչպես նաև իրենց լավագույնս դրսևորած դատապարտյալները կխրախուսվեն հիմնարկի վարչակազմի կողմից:
Նույն օրը դատապարտյալներն իրականացրին նաև հիմնարկի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Տոնական օրն ամբողջականացվեց մոմավառությամբ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների: