Մշակութային
Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է միջոցառում
փետրվարի 21, 2023
ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռևս 1999 թվականին փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր։
Օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի աշխատողների նախաձեռնությամբ ազատազրկված կանանց համար և նրանց անմիջական մասնակցությամբ կազմակերպվել է միջոցառում՝ «Մեր լեզուն մենք ենք, որ կանք․․․» խորագրով։
Մասնակից կին դատապարտյալներն ասմունքել են մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններ համաշխարհային գրականության ներկայացուցիչների ստեղծագործություններից, հնչել են օրվա խորհրդին նվիրված երգեր և ցուցադրվել տեսաֆիլմեր։