Պաշտոնական

Մասնագիտական դասընթացներ Քրեակատարողական ծառայությունում

հուլիսի 02, 2018

Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում օպերատիվ աշխատակիցների համար կազմակերպվել էր դասընթաց՝ համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև ձեռք բերված պայմանավորվածության: Դասընթացը վարեց կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, ով խոսեց օպերատիվ ծառայության կարևորության մասին՝ հատկապես  նշելով օպերատիվ ծառայողի մասնագիտական  հմտությունների զարգացման անհրաժեշտությունը:

Օպերատիվ բաժինների գործառույթներից խոսեց նաև  Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Կամո Շաբոյանը:

Դասընթացի ժամանակ Մ. Սեմերջյանը տեսական հարցերից բացի՝ անդրադարձավ նաև գործնական՝ տեղում կազմակերպվող աշխատանքներին:

Դասընթացները կրելու են շարունակական բնույթ: