Մարզական միջոցառում
հուլիսի 10, 2017
Հուլիսի 7-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, Քրեակատարողական ծառայության հետ համատեղ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կայացավ ավանդական մարզական միջոցառումը կին դատապարտյալների մասնակցությամբ, որի ընթացքում ազատազրկված կանայք իրենց ուժերը չափեցին 30մ վազքի, հեռացատկի, բազկամարտի, սեղանի թենիսի, դարթսի և վոլեյբոլի մրցումներում:
Մինչ մրցելույթների սկսվելը միջոցառման կազմակերպիչները հանդես եկան ողջույնի խոսքով՝ շեշտելով այսօրինակ միջոցառումների կարևորությունը դատապարտյալ կանանց վերասոցիալականցման և զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքների համատեքստում:
Մարզական միջոցառման ավարտին հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով, իսկ վոլեյբոլի մրցաշարում 1-ին տեղը գրաված թիմը՝ գավաթով:
Եզրափակելով մարզական օրը` ներկաները նման միջոցառումների շարունակակնությունն ապահովելու և վերջիններիս ցանկը ընդլայնելու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնեցին: