Մարզական միջոցառումներ «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում
դեկտեմբերի 02, 2024
Ազատությունից զրկված անձանց շրջանում դրական վարքագծի ձևավորման, հաղորդակցման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ԱՆ «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից կազմակերպվել են մարզական միջոցառումներ։
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ, որոնց ավարտին հաղթող ազատազրկված անձինք խրախուսվել են պատվոգրերով։
«Գորիս» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց միջև ծավալվել է համառ պայքար շաշկու խաղատախտակների վրա, արդյունքում «Գորիս» ՔԿՀ-ում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են դատապարտյալներ Գուրգեն Ավագյանը, Հարություն Իսրայելյանը և Էրիկ Առուստամյանը, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ Գնունի Վարդանյանը, Վալերի Թումասյանը և Ավետիք Մնացականյանը։
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք իրենց ուժերն են չափել դոմինոյի մրցաշարում, հաղթող է ճանաչվել դատապարտյալ Սուրիկ Աֆյանը։ Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Էդիկ Պողոսյանը և Տիգրան Մելիքսեթյանը։