Մարզական

Մարզական միջոցառումներ՝ «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում

հուլիսի 08, 2025

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են մարզական միջոցառումներ, որոնք նպաստում են անազատության մեջ գտնվող անձանց ֆիզիկական ակտիվության պահպանմանը, թիմային հաղորդակցության ամրապնդմանը և ազատ ժամանակի օգտավետ անցկացմանը։

«Սևան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք մասնակցել են սեղանի թենիսի մրցաշարի, իսկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված կանայք և անչափահասներն իրենց ուժերը չափել են վոլեյբոլի մարզաձևում։