Մարզական միջոցառումներ՝ «Վանաձոր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում
դեկտեմբերի 19, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, համագործակցելով Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Էրիկ Կոստանյանի հետ, կազմակերպել էր մարզական միջոցառում` կշռաքարի բարձրացում (16 կգ): Միջոցառման հյուրերի շարքում է եղել նաև Վանաձոր համայնքի սպորտի պալատի տնօրեն, ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Գոռ Հարությունյանը:
Մրցապայքարի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է 75 հրում կատարած Ն․ Մարգարյանը, երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար 70 և 68 հրում կատարած Ն․ Հովսեփյանը և Գ․ Պետրոսյանը։ Հաղթողները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով։
Մարզական միջոցառում անցկացվել է նաև «Սևան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ ազատազրկված անձինք իրենց ուժերը չափել են շաշկու ներհիմնարկային մրցաշարում։