Մարզական

Մարզական միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում

հունվարի 29, 2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց զբաղվածությանն ու ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելուն և նրանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել են սպորտային միջոցառումներ։ 

Մասնավորապես ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում անչափահաս կալանավորված անձանց մասնակցությամբ իրականացվել է մարզական միջոցառում 4 մարզաձևից՝ շաշկի, սեղանի թենիս, ձեռքի ուժ և տեգախաղ (դարթս), իսկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց միջև անցկացվել է շախմատի, դոմինոյի և շաշկու մրցաշար։

Հաղթողներին շնորհվել են պատվոգրեր։