Մարզական միջոցառում ազատազրկված կանանց համար
հունվարի 15, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում, անկախ երկրում հայտարարված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկարատև կարանտինի, շարունակվում են իրականացվել ազատազրկված անձանց զբաղվածությանն ու ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելուն, նրանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը։
Այդ ծրագրերի շրջանակներում հունվարի 14-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ և հիմնարկի վարչակազմի աջակցությամբ կազմակերպվել էր հերթական մարզական միջոցառումը՝ շաշկու մրցաշար, որին մասնակցել է շուրջ մեկ տասնյակ կին դատապարտյալ։ Խաղի ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել հիմնարկի վարչակազմին և աշխատակիցներին՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները հատկապես այս շրջանում բավական օգնում են իրենց շեղվել առօրյայից և ստեղծել որոշակի տրամադրություն։
Միջոցառման կազմակերպչական աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալները։
Նշենք, որ միջոցառման ողջ ընթացքում խիստ պահպանվել են հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները։