Մարզական
Մարզական միջոցառում՝ «Գորիս» ՔԿՀ-ում
հունիսի 29, 2022
Ազատազրկված անձանց զբաղվածությունն ու առողջ ապրելակերպն ապահովելու նպատակով հունիսի 28-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ անցկացվել է սպորտային միջոցառում. 22 դատապարտյալ իրենց ուժերը չափել են ձգում պտտաձողի վրա մարզաձևում:
Առաջին երեք տեղերը զբաղեցրած դատապարտյալները կատարել են համապատասխանաբար 17, 14 և 8 ձգում: