Մարզական

Մարզական միջոցառում՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում

մայիսի 30, 2024

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ և օժանդակությամբ անցկացվել է մարզական միջոցառում՝ ձգում պտտաձողի վրա։ Միջոցառմանը մասնակցել է 3 տասնյակից ավել ազատազրկված անձ։

16 ձգում արդյունքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է դատապարտյալ Արման Հակոբյանը, 15 ձգումով երկրորդ հորիզոնականը միաժամանակ զբաղեցրել են դատապարտյալներ Գոռ Պողոսյանը և Արա Տիգրանյանը։ Դատապարտյալ Էդգար Մելքումյանը 13 ձգումով գրավել է վերջին հորիզոնականը։