Մարզական

Մարզական միջոցառում քրեակատարողական հիմնարկում

փետրվարի 15, 2019

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 15-ին կազմակերպվեց մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, որին մեծ ոգևորությամբ մասնակցեց 30 դատապարտյալ: Միջոցառմանը ներկա էր նաև հիմնարկի վարչակազմը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դրական լիցքեր փոխանցող նմանատիպ միջոցառումները ոչ միայն ապահովում են դատապարտյալների զբաղվածությունն ու առողջ ապրելակերպը, այլև նրանց հնարավորություն են տալիս վերագնահատել սեփական անձի արժեհամակարգը: Լարված և թեժ մրցապայքարից հետո առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավեցին Ն. Մարությանը, Ս. Սաքանյանը և Հ. Կիրակոսյանը: