Մշակութային
Մարզամշակութային միջոցառումներ՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում
հունվարի 05, 2026
«Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության և ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել էր մշակութային միջոցառում․ համերգային ծրագրով հանդես է եկել Գորիսի մշակույթի տան ժողովրդական գործիքների համույթը։ Կատարումները հնարավորություն են տվել ազատազրկված անձանց մի պահ կտրվել առօրյայից, հաղորդակցվել ազգային մշակույթին և վերապրել դրական հույզեր։
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացվել է նաև շաշկու ներհիմնարկային մրցաշար՝ խթանելով ակտիվ մասնակցություն, առողջ մրցակցություն և կամքի դրսևորում։ Մրցաշարի արդյունքներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռ․ Պետունցը, երկրորդ հորիզոնականը՝ Գ․ Ավագյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Ա․ Հայրապետյանը։