Կրթական
Մեկնարկել են Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների 2023 թվականի հատուկ ուսուցման դասընթացները
փետրվարի 16, 2023
Մեկնարկել են 2023 թվականի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման դասընթացները:
Դասընթացներն իրականացվում են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում։
Հատուկ ուսուցման ընթացքում ծառայողներն անցնելու են տեսական և գործնական դասընթացներ, այն է՝ քաղաքացիական պաշտպանության հիմունքներ, արդի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում, քրեակատարողական հիմնարկներում զանգվածային անկարգությունների և այլ արտակարգ դեպքերի ժամանակ ծառայողական առաջադրանքների իրականացման տեխնիկական հմտությունները, հրազենի գործադրման կարգը, պայմանները, վարժաձևերը և այլն: