Պաշտոնական

Մեկնարկել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր կարգի երկրորդ փուլը

սեպտեմբերի 17, 2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում սեպտեմբերի 16-ին մեկնարկել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման երկրորդ փուլը՝ ընդհանուր զարգացվածության բաժնի թեստավորումը, որին մասնակցել է գլխավոր և առաջատար խմբերի 12 ծառայող։ 

Ատեստավորմանը հետևել են արդարադատության նախարարի տեղակալ, ատեստավորման հանձնաժողովի նախագահ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը և հանձնաժողովի այլ անդամներ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 649-N որոշմամբ սահմանվել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր կարգը։ Ըստ կարգի՝ ատեստավորումն իրականացվում է 4 փուլերով՝ ֆիզիկական պատրաստականության ստուգարք, ընդհանուր զարգացվածության բաժնի թեստավորում, մասնագիտական բաժնի թեստավորում և հարցազրույց, որն իրականացվում է միայն գլխավոր խմբի ծառայողների համար։ 

Ատեստավորման հաջորդ փուլին կարող են մասնակցել նախորդ փուլում անցողիկ միավորներ ապահոված ծառայողները։