Պաշտոնական

Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում․ քրեակատարողական համակարգի մարտահրավերներն ու հեռանկարները

հոկտեմբերի 01, 2025

Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, ինչպես նաև Ծառայության կենտրոնական մարմնի ու քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչները մասնակցել են Երևանի պետական համալսարանում կայացած միջազգային կրիմինալոգիական գիտաժողովին։

«Տարածաշրջանային կրիմինալոգիական համաժողով հեռանկարներ և մարտահրավերներ հանցավորության դեմ պայքարում» խորագրի ներքո քննարկվել են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են «Ժամանակակից քրեական քաղաքականությունը», «Քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումները», «Կազմակերպված հանցավորությանը պետության արձագանքը», «Քրեական ենթամշակույթը քրեակատարողական հիմնարկներում», «Այլընտրանքային պատժամիջոցների կիրառման ընթացքում առկա խնդիրները», «Մեդիայի դերը հանցագործությունների ընկալման գործում»։

Գիտաժողովին իրենց մասնակցությունն են ունեցել նաև միջազգային հեղինակավոր համալսարանների իրավագիտության ոլորտի պրոֆեսորներ և դասախոսներ՝ նպաստելով փորձի փոխանակմանը և գիտական քննարկումների խորացմանը։