Միջազգային համագործակցության շրջանակներում
մայիսի 05, 2017
Մայիսի 4-5-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում արդեն իսկ շարունակվող համագործակցության շրջանակներում կայացավ Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Քրեակատարողական ծառայության համատեղ սեմինարը քրեակատարողական հիմնարկներում միջազգային չափորոշիչների տեսանկյունից գործնական հարցերի առարկայական քննարկման վերաբերյալ:
Սեմինարի սկզբում բացման խոսքով հանդես եկան Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթը և Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Արսեն Համբարձումյանը:
Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց ազատազրկված անձանց հետ վերաբերմունքի, քրեածին գործոնների, ռիսկերի գնահատման, բուժման միջոցառումների, պատժի կատարման պլանավորման, բռնությամբ զուգորդված հանցագործություններ կատարած անձանց հետ տարվող աշխատանքների և նրանց նկատմամբ վերաբերմունքի խնդիրներին:
Չշրջանցվեց նաև կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցառումների և գերմանական օրենսդրության լավագույն փորձի հիման վրա ընթացակարգերի և հնարավոր միջոցառումների կիրառման թեման:
Սեմինարի ավարտին ձեռք բերվեց այսօրինակ քննարկումները շարունական դարձնելու պայմանավորվածություն: