Պաշտոնական

Միջազգային փորձագետները քրեակատարողական հիմնարկներում

մարտի 07, 2019

«IRZ» միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի և  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության համագործակցության՝ երկրորդ փուլով սկսված աշխատանքների շրջանակներում շարունակվում են այցելություները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ: Մարտի 6-ին և 7-ին Քարլսռուհեի քրեակատարողական հիմնարկի ղեկավար Թոմաս Մյուլլերը, Բադեն-Վյուրթեմբերգի քրեակատարողական կրթական կենտրոնի ներկայացուցիչ Հայնց Բրյուխեն, «IRZ» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը եղան ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում:

Աշխատանքային այցի ընթացքում քննարկվեցին քրեակատարողական հիմնարկներում առկա հիմնախնդիրները, դրանց լուծման, առաջարկված ծրագրերի իրականացման հնարավորության վերաբերյալ հարցերը: Կարևորվեցին հատկապես հիմնարկների կառավարման մեխանիզմների, կառույցների ներդրմանն ուղղված, կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցառումների ներմուծման համապատասխան ծրագրերի ամրագրումն ու իրագործումը, ինչպես նաև ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքը, ռիսկերի գնահատումը, բուժման միջոցառումները, բռնությամբ զուգորդված հանցագործություններ կատարած անձանց հետ տարվող աշխատանքներն ու մոդուլային ծրագրերը՝ գերմանական օրենսդրության լավագույն փորձի հիման վրա ընթացակարգերի և հնարավոր միջոցառումների կիրառմամբ:

Պայմանավորվածության համաձայն՝ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ: