Պաշտոնական

Միջմայրցամաքային առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականին հանձնվել են միջազգային վկայականներ

հուլիսի 10, 2025

Ազատազրկված անձանց շախմատի միջմայրցամաքային առցանց առաջնությունում եվրոպական թիմերի մեջ 2-րդ պատվավոր տեղը զբաղեցրած Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականի անդամներին հանձնվել են ՖԻԴԵ-ի վկայականները։

Հայաստանյան թիմը ներկայացրել են Գեղամ Դավեյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, Մարատ Սարգսյանը, Ռոբերտ Սարգսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից և Անդրանիկ Ասրյանը, Արթուր Մկրտչյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկից։ Նրանց հետ աշխատել և առաջնությանը պատրաստել է Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ Վահե Պողոսյանը։ 

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցությամբ Հայաստանի ազատազրկված անձանց թիմն ակտիվորեն մասնակցում է միջազգային առաջնություններին և գրանցում նորանոր հաջողություններ։