Կրթական
«Միջնադարյան քարի կոթողներ. խաչքար» խորագրով դասախոսություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
մայիսի 26, 2022
2022 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ը անցկացրել է դասախոսություն «Միջնադարյան քարի կոթողներ. խաչքար» խորագրով: Այն վարել է «Հայաստանի պատմության թանգարանի» հնագիտության բաժնի գիտաշխատող Համազասպ Աբրահամյանը:
Դասախոսության ընթացքում ազատազրկված անձանց ներկայացվել են խաչքարի պատկերագրությունը, խորհուրդը, խաչքարային հորինվածքի ինքնուրույն զարգացման շրջանները և այլ հետաքրքիր մանրամասներ խաչքարային արվեստից: