Մշակութային

Միջոցառումներ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին

հունվարի 31, 2022

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների կողմից կազմակերպվել էր «Ձեր լռությանը մենք լույս ենք պարտք» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին: 

Ցուցադրվել են տեսահոլովակներ Հայոց բանակի ստեղծման մասին, ազատազրկված կանայք հանդես են եկել հայրենասիրական երգերով, ասմունքով և ճրագներ կախել ծառից: 

Տոնի կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել նաև «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից՝ շախմատի, շաշկու, դոմինոյի առաջնություններ խցակիցների միջև: