Մշակութային

Միջոցառում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակին

նոյեմբերի 01, 2021

2021 թվականին միջնադարյան հայ հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացու 1070-ամյակն է: Հայ Առաքելական եկեղեցու կողմից սրբադասված Նարեկացին 2015 թվականին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում հռչակվել է Տիեզերական եկեղեցու վարդապետ:

Հիշատակի առթիվ Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր, Սուրբ Աննա եկեղեցու քահանա Տեր Զենոնի մասնակցությամբ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների խմբի կողմից այսօր՝ նոյեմբերի1-ին, կազմակերպվել էր հանդիպում-քննարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հետ: Հանդիպման ընթացքում ընթերցվել և արտասանվել են մեծանուն հայի ստեղծագործություններից, Տեր Զենոնի ձեռամբ կատարվել է հոգևոր կարգ, հնչել են աղոթքներ: