Պաշտոնական

Մի շարք քրեակատարողական ծառայողներ խրախուսվել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի կողմից

մայիսի 08, 2025

Ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի հրամանով կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների մի շարք ծառայողների նկատմամբ կիրառվել են խրախուսանքի տարբեր տեսակներ։

Նշված քրեակատարողական ծառայողները մասնավորապես պարգևատրվել են իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս աշխատանքի բարձր արդյունքներ ցուցաբերելու կապակցությամբ։ Ծովինար Թադևոսյանը, ընդգծելով գնահատանքի կարևորությունը, շնորհակալություն է հայտնել ծառայողներին արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար։