Հոգևոր
Մկրտություն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
հոկտեմբերի 29, 2021
Մկրտությունը Հայ Առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որով մկրտվողը դառնում է քրիստոնեական եկեղեցու անդամ և բռնում փրկության ուղին:
Մկրտության այս մեծ խորհուրդը հաճախ իրականացվում է նաև քրեակատարողական հիմնարկներում:
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացավ դատապարտյալ Արմեն Մանթաշյանի մկրտության արարողությունը: Դատապարտյալը մկրտվեց հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի ձեռամբ, իսկ որպես կնքահայր հանդես եկավ մեկ այլ դատապարտյալ Վռամ Բաղդասարյանը: