Մհեր Մկրտչյանին նվիրված կինոցուցադրություններ՝ քրեակատարողական հիմնարկներում․ Հայաստանի կինոյի հիմնադրամն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ
հուլիսի 24, 2025
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցության շրջանակներում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց համար ցուցադրվել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Խոշոր շահում» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է եկել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը։
Հիմնադրամի աշխատակիցներ Ռուզաննա Հարությունյանը և Գառնիկ Նազարյանն ազատազրկված անձանց ներկայացրել են ֆիլմի ստեղծման պատմությունը, նկարահանումների ընթացքում տեղ գտած հետաքրքիր դրվագները։ Ազատազրկված անձանց հետ քննարկվել է նաև ֆիլմի սյուժետային գիծը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառում՝ «Ես ոզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել» խորագրով։ Միջոցառման շրջանակներում ազատազրկված անձանց համար ցուցադրվել են Մեծ վարպետի կյանքի ու գործունեության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր։