Մհեր Մկրտչյանի թանգարանի գիտաշխատողը «Արթիկ» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց առցանց եղանակով ցուցադրել է թանգարանի նմուշները, ներկայացրել արտիստի կյանքը և ստեղծագործական ուղին
հոկտեմբերի 07, 2024
Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 4-ին Մհեր Մկրտչյանի թանգարանի գիտաշխատող Ալեքսանդր Այվազյանը հյուրընկալվել էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։
Թանագարանի աշխատակիցն ազատազրկված անձանց առցանց եղանակով ցուցադրել է թանգարանի նմուշները, մասնավորապես ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի սիրված դերասան Մհեր Մկրտչյանի անձնական իրերը, փաստաթղթերը, լուսանկարները, պարգևները։ Թանգարանի հավաքածուների շարքում հատկապես հետաքրքրություն են առաջացրել դերասանի բեմական հագուստները և ֆիլմերում օգտագործված ռեկվիզիտները՝ բոլորին հայտնի տակառիկը, կոմոդը և այլն։
Ալեքսանդր Այվազյանը խոսել է նաև մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Ազատազրկված անձինք ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերել Մհեր Մկրտչյան արվեստագետի նկատմամբ։