Մշակութային-լուսավորչական հանդիպում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
հունվարի 26, 2026
Քրեակատարողական ծառայությունը, համագործակցելով Հայաստանի մշակութային կենտրոնների հետ, շարունակում է լուսավորչական նախաձեռնությունների իրականացումը քրեակատարողական հիմնարկներում։
Այս անգամ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հյուրընկալվել էին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ներկայացուցիչները, որոնք ազատազրկված անձանց ներկայացրել են Մեծ գրողի կյանքն ու գործունեությունը՝ ընդգծելով նրա դերը ազգային մշակույթի և կրթության զարգացման գործում։
Միջոցառմանն առցանց ձևաչափով միացել էին նաև այլ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք՝ հնարավորություն ստանալով ևս մեկ անգամ հաղորդակցվելու ազգային մշակույթի արժեքներին։
Հանդիպման ընթացքում ցուցադրվել են նաև անիմացիոն ֆիլմեր, որոնք պատմում էին Խաչատուր Աբովյանի ստեղծագործական ժառանգության, ինչպես նաև նրա տուն-թանգարանի գործունեության մասին։