Մշակութային

Մշակութային-ճանաչողական միջոցառում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

հուլիսի 04, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ, խեցեգործության ուսուցչուհի Վիկտորյա Գասպարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմ կյանքի գույները» խորագիրը կրող միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերին մասնակցող դատապարտյալները: Ներկա են եղել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները և ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի ուսուցիչները:

Վիկտորյա Գասպարյանը ներկայացրել է ցուցադրվող աշխատանքները, ուսումնական տարվա ընթացքում դասերին մասնակցողների ձեռքբերումները՝ ընդգծելով նրանց ստեղծագործական աճը ուսումնական տարվա ընթացքում:

Մշակութային միջոցառման նպատակն է եղել հատկապես հայ կերպարվեստի ներկայացուցիչների կենսագրության և ստեղծագործությունների ճանաչողությունը: Ցուցադրվել է «Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմը: 

Վ. Գասպարյանը խոսել է նաև գույների և դրանց ազդեցության մասին։ Միջոցառման ընթացքում հյուրերը և մասնակիցները նկարել են տարբեր պատկերներ, որոնց միջոցով վերլուծել են նրանց գունային զգացողությունները և ընկալումները: