Մշակութային

Մշակութային միջոցառում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում. հյուրընկալվել են արվեստագետներ, ներկայացվել են Սուրբ Ծննդյան, Կենաց ծառի խորհուրդն ու նշանակությունը

դեկտեմբերի 20, 2024

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Ամանորին և Սուրբ Ծնունդին ընդառաջ՝ կազմակերպվել է հերթական միջոցառումը հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ու «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչներ Աննա Մուրադայնի և Վիկտորյա Գասպարյանի կողմից։

Օրվա կապակցությամբ հիմնարկ էին հյուրընկալվել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Սամվել Բաղինյանը և քանդակագործ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը։ Սամվել Բաղինյանը թատերականացված ընթերցանությամբ ներկայացրել է թումանյանական ստեղծագործությունները։ Հանդիսատեսի համար անակնկալ էր պատրաստել նաև Հովհաննես Չալիկյանը․ նա պատմել է հետաքրքիր և զավեշտալի դրվագներ իր կյանքից, միջոցառման ընթացքում ծաղրանկարել է մասնակիցներին և նվիրել վերջիններիս։

Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակից Արմեն Եզեկյանը ներկայացրել է Սուրբ Ծննդյան կարգն ու խորհուրդը, տարբեր եկեղեցիների կողմից տոնը նշելու ավանդույթները։ Ասմունքով և երաժշտական կատարումներով հանդես են եկել նաև հանրակրթական ծրագրում ընդգրկված ազատազրկված անձինք։ 

Այնուհետ միջոցառման մասնակիցները զարդարել են խորհրդանշական Կենաց ծառը՝ հավերժության, արգասաբերության, երկինքն ու անդրաշխարհը միմյանց կապող առասպելական, բիբլիական այդ ծառը։ 

Ավարտին շնորհավորական խոսքով հադես են եկել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը։

Միջոցառումն անցել է կյանքի խորհրդով լի և ջերմ մթնոլորտում։