Մշակութային
Մշակութային միջոցառում՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում
փետրվարի 19, 2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների ներգրավմամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների աջակցությամբ կազմակերպվել է չեխ ռեժիսոր, սցենարիստ, դերասան Միլոշ Ֆորմանի «Գոյայի ուրվականները» ֆիլմի դիտում։ Ֆիլմից հետո կայացել է «Պայքարելու արվեստ» խորագրով հոգեբանական զրույց-քննարկում։ Ազատազրկված անձինք ներկայացրել են պայքարի իրենց բանաձևը՝ համեմատականներ տանելով ֆիլմի հերոսների և իրենց միջև։