Մրցանակային տեղերը զբաղեցրած դատապարտյալները պարգևատրվել են պատվոգրերով
մարտի 17, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված շուրջ մեկամսյա մարզումներից հետո՝ սույն թվականի մարտի 16-ին, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից, համաձայն աշխատանքային ծրագրի, դատապարտյալների շրջանում իրականացվել է հերթական մարզական միջոցառումը՝ սեղանի թենիսի առաջնություն: Միջոցառման կազմակերպմանը օժանդակել է Լոռու մարզպետարանը մարզպետ Արամ Խաչատրյանի աջակցությամբ և վերջինիս օգնական, Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանի անմիջական մասնակցությամբ։ Դատապարտյալների հետ աշխատել է մարզիչ Տիգրան Մկրտչյանը։
Խաղի ընթացքում 10 դատապարտյալ բավականին մեծ ոգևորությամբ պայքարել է՝ մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Արդյունքում` իրականացված առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Դավիթ Ներկարարյանը, ցմահ դատապարտյալ Արտյոմ Սաֆարյանը, Սերիկ Կիրակոսյանը, որոնք Լոռու մարզպետարանի կողմից, ի դեմս Էրիկ Կոստանյանի, պարգևատրվել են պատվոգրերով: Պատվոգրերի հանձնման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել Էր․ Կոստանյանը և հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը՝ իրենց խոսքում կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ միջոցառումների իրականացումը:
Պետի տեղակալ Ա. Պետրոսյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև Լոռու մարզպետ Ա. Խաչատրյանին և մարզպետարանի ներկայացուցիչներին` հույս հայտնելով, որ իրենց համագործակցությունը կլինի շարունակական: