Պաշտոնական
Նախատոնական գեղեցիկ անակնկալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեսակցության եկած կանանց համար
մարտի 07, 2025
Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանի նախաձեռնությամբ անակնկալ էր պատրաստվել ազատազրկված անձանց հարազատների համար։
Այսօր ազատազրկված անձանց տեսակցության եկած բոլոր կանայք ստացել են ծաղիկներ, իսկ աղջիկ երեխաները՝ տիկնիկներ։ Ռոբերտ Թամարյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նրանց գալիք տոնի կապակցությամբ։