Օպերատիվ

Ներնետման դեպք «Կոշ» քրեակատարողական հիմնարկում

սեպտեմբերի 18, 2021

2021 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, աղմուկ լսելով հիմնարկի եկեղեցու մոտակայքում, շտապել են նշված վայր: Զննելով տեղանքը՝ եկեղեցու բակի ծաղկանոցի միջից հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,8 գրամ քաշով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ և փաթեթի ծանրությունն ապահովող քարեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: