Օպերատիվ

Ներնետման դեպք «Սևան» քրեակատարողական հիմնարկում

հունվարի 17, 2022

Սույն թվականի հունվարի 16-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել հնարավոր ներնետման մասին:

Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղազննություն, որի արդյունքում հսկիչ-հենակետային գոտու տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել 4 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 2 լիցքավորիչ, 2 USB լար և 1 ականջակալ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: