Օպերատիվ

Ներնետված փաթեթ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում

հոկտեմբերի 25, 2022

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է հնարավոր ներնետման մասին: 

Անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում հիմնարկի պահակետերից երկուսի միջնամասում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել բջջային հեռախոս, բջջային հեռախոսի էկրան և պատյան, ականջակալ, USB լար: