Ներքին լարվածության կառավարմանն ուղղված սեմինար՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում
դեկտեմբերի 05, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում իրականացրել էր «Ինչպես ներքին լարվածությունը չտեղափոխել ընտանիք» թեմայով սեմինար-քննարկում:
Սեմինարը վարել է հոգեբանական գիտությունների դոկտոր Վանանե Միրզոյանը։ Ելույթով հանդես է եկել նաև «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի «Վանաձորի ընտանիքի անկյան» համակարգող Ջավահիր Հակոբջանյանը՝ իր խոսքում ընդգծելով անազատության մեջ գտնվող անձանց հետ իրականացվող նմանատիպ միջոցառումների կարևորությունը:
Հանդիպումն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի եւ բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: