Պաշտոնական
Նշանակումներ և նոր կոչումներ Քրեակատարողական ծառայությունում
սեպտեմբերի 03, 2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով առաջխաղացման կարգով ծառայության երկու աշխատակից կրտսեր խմբից փոխադրվեցին միջին խումբ, իսկ երկու նոր ծառայող համալրեցին ծառայության շարքերը: Բոլորին շնորհվեց արդարադատության լեյտենանտի կոչում:
Ծառայության պետը շնորհավորեց նորանշանակ լեյտենանտներին և կոչ արեց անձնական պատասխանատվությամբ կատարել ի պաշտոնե իրենց վերապահված գործառույթային պարտականությունները, ծառայել նվիրումով՝ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի պատիվը: