Պաշտոնական

Նորաբաց «Արմավիր» ՔԿՀ-ն աշխատակիցների կարիք ունի

սեպտեմբերի 26, 2014

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական  վարչությունը հայտարարում է նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատանքի ընդունելություն:

Ընդունվելու համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն  ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր.

. Անցել են պարտադիր զինվորական ծառայություն` (բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների և  արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» Հայաստանի         Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից),
. Տիրապետում են  հայերենին, մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները
. Դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չեն դատապարտվել:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-46-21):