«Նուբարաշեն», «Վանաձոր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում կատարվել է ջրօրհնեքի արարողություն
հունվարի 12, 2023
2023 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ և Գուգարաց թեմի հոգևոր սպասավոր քահանա Տեր Վահան Ազարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր կրոնական միջոցառում՝ ջրօրհնեքի արարողություն: Ներկա են եղել հիմնարկի վարչակազմը, ազատազրկված անձինք:
Այսօր՝ հունվարի 12-ին ևս իրականացվել է հոգևոր միջոցառում ազատազրկված անձանց մասնակցությամբ. ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը կատարել է ջրօրհնեքի կարգ, իսկ հիմնարկի վարչական մասում՝ տնօրհնեք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բնակելի գոտում և վարչական շենքում ջրօրհնեքի և տնօրհնեքի կարգ կատարել է հոգևոր սպասավոր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը։
Հայ եկեղեցիներում տնօրհնեքի կարգ սահմանված է կատարել Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներից հետո։
Արարողությունների ավարտին օրհնված ջուրը բաժանվել է ներկաներին: