Օպերատիվ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թաքցված կասկածելի զանգվածը

հուլիսի 12, 2022

Հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացուհուն: Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են հագուստում թաքցված լիրիկա և էքստազի տեսակի թմրամիջոցներին նմանվող 7 դեղահաբեր: